• ԿԻՆԸ...ՕՐՎԱ ԱՖՈՐԻԶՄԸ

    ԿԻՆԸ...ՕՐՎԱ ԱՖՈՐԻԶՄԸ

  • ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ...

    ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ...

  • ԿԻՆԸ....

    ԿԻՆԸ....

  • ԵԹԵ...

    ԵԹԵ...

  • ԿԻՆԸ...ՕՐՎԱ ԱՖՈՐԻԶՄԸ

    ԿԻՆԸ...ՕՐՎԱ ԱՖՈՐԻԶՄԸ

  • ԱՐՑՈՒՆՔՆԵՐ...

    ԱՐՑՈՒՆՔՆԵՐ...

ԱՆՍՊԱՍԵԼԻ....



Չգիտեմ ինչպես ասեմ, որ ձայնիդ ամեն մի հնչյուն ընկալում եմ ամբողջ մարմնով, որ ներծծվում է արյանս մեջ ու ինձ թվում է, թե  ես զգում եմ նիրվանա կոչվածը: Ու միայն սրտխփոցն է, որ ինձ սթափեցնում է ու վերադարձնում իրականություն: Ու այսպես շարունակ, քո մասին մտածելով ու ապրելով քեզանով, հասկանում եմ, որ ոչ մի կերպ ինձ չի հաջողվի մոռանալ քեզ: Ու սա պարտություն է, սեր կոչված պարտությունը, որը դարձնում է քեզ քո իսկ զգացմունքների գերին ու մատնում հավիտենական թուլության:







ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ԿԻՆԸ...

Կարելի է գայթակղել տղամարդուն, ով կին ունի, կարելի է գայթակղել այն տղամարդուն, ով սիրուհի ունի, բայց չի կարելի գայթակղել այն տղամարդուն, ով սիրելի կին ունի:                                                                                                                                                                                                           ՕՄԱՐ  ԽԱՅԱՄ


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ԿԻՆԸ...

Ով ճանաչում է կանանց, խղճում է տղամարդկանց.
բայց նա, ով ճանաչում է տղամարդկանց, պատրաստ է ներել կանանց:
ԱԼԲԵՐ ՏՈՒՐՆՅԵ


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ՍԵՐ

Պատերազմն ու Սերը այնքան նման են. երկուսն էլ հեշտ է սկսել, դժվար` ավարտել, և անհնար մոռանալ:


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ԿԻՆԸ...

 Կնոջը, ինչպես և կրակը, չի կարելի առանց ուշադրության թողնել` կամ կմարի, կամ էլ ամեն ինչ կայրի...



ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ԴԱՎԱՃԱՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՕՐԱԳՐԻՑ ՄԻ ՀԱՏՎԱԾ... ՍԻՐՈ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Դարձյալ շտապում եմ տուն մեղքի զգացումը սրտիս մեջ ծանրացած: Այս անգամ էլ դավաճանեցի կնոջս: Որքան էլ որ փորձեցի ինձ հեռու պահել, չգայթակղվել...չհաջողվեց, ուժերս դավաճանեցին ինձ ու ես տրվեցի րոպեկան կոչված հաճույքին: 
 Տուն եմ մտնում, կինս ժպտալով մոտենում է ինձ, փարվում համբուրում կեղտոտ, դավաճանի շուրթերս: <<Ես քեզ էի սպասում, որ ընթրենք միասին սիրելիս, քո սիրած ճաշն եմ պատրաստել, լվացվիր, արի >>,-ասում է նա նուրբ, հեզ ձայնով...  նա այնքան հոգատար է, այնքան սիրալիր, այնքան անմեղ ու միևնույն ժամանակ անասելի գեղեցիկ:  Ինչո±ւ, ինչո±ւ եմ ես դավաճանում քեզ, ա±խր դու այնքան չքնաղ ես, դու արժանի չես իմ այս վարմունքին, բայց այդ օտար կոչված մարմինը ինձ մագնիսի նման ձգում է, ու ես անզոր եմ դառնում: Մոտնեում եմ հայելուն, նայում ինքս ինձ ու այդ պահին, որքան եմ ատում  ինձ, ոնց կծեծեի ինքս ինձ, բռունցքով կհարվածեի լպիրշ, դավաճան դեմքիս...: Լվացվում եմ, մոտենում սեղանին, գլուխս կախ սիրալիր ամուսնու կեցվածքով ընթրում եմ, կարծես ոչինչ էլ չի եղել, խուսափում եմ նայել նրա դեմքին, վախենում եմ, որ աչքերս կմատնեն հոգուս գորշությունը:
<<Սիրում եմ քեզ, դու այնքան լավն ես սիրելիս, աշխարհը չեմ փոխի քեզ հետ>>,-ասում է նա, սիրով ու երջանկությունից փայլող հայացքով: Ապուշի նման նայում եմ նրան, ուզում եմ ծնկի իջնել ու ասել...ներիր ինձ սիրելիս, ներիր...բայց հավաքում եմ ինձ ու գնում քնելու...Ինքս ինձ երդվում եմ, որ սա վերջին անգամ էր, էլ ԵՐԲԵՔ չեմ դավաճանի նրան ...
Անցնում է մի քանի օր, ես պայքարում եմ ինքս իմ դեմ...մեկա ես սիրում եմ իմ կնոջը  ու ես ամենը ժամանակվոր ա, նա է ինձ համար միակն ու սիրելին մնում, արդարացնելով ինքս ինձ, թուլամորթի նման քայլերս ուղղում եմ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ կոչված որջը.... 


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>